Ոլորտի պատասխանատուները հորդորում են պատվաստվել կարմրուկի դեմ
Այս պահին Հայստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 20-ի, հիվանդանոց են տեղափոխվել 18-ը: Նրանցից 15-ը Երևանի բնակիչներ են։
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը զեկուցել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր պոլիկլինիկաներում նախորդ շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն՝ 10:00-17:00-ը, իրականացվել են պատվաստումներ, կատարվել են աշխատանքներ հիվանդների և կոնտակտավորների հայտնաբերման համար, ինչպես նաև տրամադրվել է խորհրդատվություն:
Ընդհանուր առմամբ կատարվել է 146 պատվաստում: Ոլորտի պատասխանատուները կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում են դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Այն անձինք, որոնք փոքր տարիքում չեն պատվաստվել կամ չեն հիշում պատվաստման մասին, նույնպես կարող են մոտենալ հաշվառման պոլիկլինիկա պատվաստվելու համար, գործընթացն անվճար է:
Կարծիքներ