Reuters. ԱՄՆ ԶՈւ շտաբի պետը ժամանել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան բազա

Միացյալ Նահանգների զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի (ԶՈՒ) նախագահ, գեներալ Մարկ Միլին շաբաթ օրը այցելել է Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող բազա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ինչպես նշվում է, Միլին ժամանել է՝ գնահատելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունավետությունը, ինչպես նաև Սիրիայում ԱՄՆ զինվորականների անվտանգությունը։ Այս ուղեւորության մասին նախապես չի հայտարարվել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Միլին իրեն ուղեկցող լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի և քրդական կազմավորումների պայքարը ԴԱԻՇ-ի դեմ հաջողված է համարում։ Գեներալը դրական է պատասխանել նաեւ այն հարցին, թե արդարացված է համարում արդյոք Սիրիայում ԱՄՆ զինվորականների ներկայության հետ կապված ռիսկերը։
Կարծիքներ