Ռիսկի խմբում գտնվող անձանց համար COVID-19-ի դեմ պատվաստումներն կիրականացվեն արտագնա խմբերի միջոցով

Ռիսկի խմբում գտնվող անձանց համար COVID-19-ի դեմ պատվաստումներն կիրականացվեն արտագնա խմբերի միջոցով

Ռիսկի խմբում գտնվող անձանց համար COVID-19-ի դեմ պատվաստումներ` արտագնա/ շարժական խմբերի միջոցով

Կորոնավիրուսային հիվանդության ավելի խոցելի խմբերի` տարեցների, քրոնիկ հիվանդությամբ, սահմանափակ շարժունակությամբ անձանց համար նոյեմբերի 13-ից մեկնարկել են արտագնա/շարժական պատվաստումային խմբերի միջոցով պատվաստումները։ Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Միջոցառումն կիրականացվի պարբերաբար. բուժաշխատողները նախապես կտեղեկացնեն բնակիչներին արտագնա պատվաստումների ժամանակացույցի մասին։ Այդպիսով, ռիսկի խմբերին հնարավորություն կտրվի խուսափել պոլիկլինիկա լրացուցիչ այցից։

Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» համատեղ նախաձեռնության Նպատակն է ապահովել պատվաստումային ծառայությունների հասանելիությունը հասարակության տարբեր խմբերի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում