Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոր փոխվարչապետներ է նշանակել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոր փոխվարչապետներ է նշանակել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր նոր փոխվարչապետներ է նշանակել։ Այս մասին նա հայտարարել է կառավարության նիստում։

Փետրվարի 22-ին Վրաստանի խորհրդարանը հաստատել էր կառավարության նոր կազմը՝ Ղարիբաշվիլիի գլխավորությամբ:

Փոխվարչապետների պաշտոններն այսուհետ կզբաղեցնեն Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:

Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունում նաև Դավիթ Զալկալիանին զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը: Իվանե Մաճավարիանին առաջին անգամ է նշանակվում փոխվարչապետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում