Սյունիքի մարզում բախվել են «ԿամԱԶ»-ն ու «Մերսեդես»-ը. կա զոհ

Սյունիքի մարզում բախվել են «ԿամԱԶ»-ն ու «Մերսեդես»-ը. կա զոհ

Մարտի 26-ին՝ ժամը 06։50-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՆԳՆ փրկարար  ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ն էլ հայտնել է, որ ժամը 06:50-ի սահմաներում  Շինուհայր - Կապան ավտոճանապարհի 53 կմ-ին բախվել են Mercedes և KamAZ մակնիշի  բեռնատար ավտոմեքենաները, բախման հետևանքով Mercedes-ը  դուրս է եկել  եթևեկելի գոտուց, ոլորանից գլխի վայր շրջվել (մոտ 50 մետր) և հայտնվել է հաջորդ ոլորանում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Վթարի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում