Տոկաևը Ղազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախադրյալներ չի տեսնում

Տոկաևը Ղազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախադրյալներ չի տեսնում

Ղազախստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախադրյալներ չկան: Ինչպես տեղեկանում է Kazinform գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ana Tili թերթին տված հարցազրույցում:

«Գիտեմ՝ նման կանխատեսումներ գոյություն ունեն։ Կարծում եմ, որ տեղեկատվական աղմուկը միտումնավոր է ստեղծվում։ Մեզ մոտ հենց որ նոր կառավարությունը սկսում է աշխատանքը, անմիջապես գուշակում են նրա մոտալուտ հրաժարականը։ Նույնն է խորհրդարանի դեպքում»,- նշել է Տոկաևը:

Նա արդյունավետ է գնահատել խորհրդարանի աշխատանքը՝ ընդգծելով, որ պատգամավորները քաղաքացիական և քաղաքական պատասխանատվություն են դրսևորում։

«Իմ կարծիքով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախադրյալներ առայժմ գոյություն չունեն։ Ընտրությունները տեղի կունենան օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում։ Խորհրդարանը կողմնորոշված է երկարաժամկետ աշխատանքի: Կառավարությունը գործում է հաստատված ծրագրերի և պլանների համաձայն, աստիճանաբար գնում է դեպի դրական արդյունքներ հասնելուն։ Ռազմավարական խնդիրն է երկրի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովումը, տարածաշրջանային առաջնորդության ամրապնդումը»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում