Գերմանիայում 10 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Գերմանիայում առնվազն 10 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով գերամանական աղբյուրին, նրանց մահվան շուրջ ստուգումներ են անում պատվաստանյութերի և դեղամիջոցների մշակման դաշնային ինստիտուտի փորձագետները:
Մասնագետները քիչ հավանական են համարում, որ պատվաստված անձանց մահվան պատճառը հենց պատվաստումն է: Նշվում է, որ ծանր հիվանդություն ունեցող մարդիկ մահացել են ներարկումից հետո 4 օրվա ընթացքում:
«Ելնելով այն տվյալներից, որն ունենք, հիվանդները մահացել են իրենց հիմնական հիվանդությունների պատճառով»,- ընդգծել են գերատեսչությունից:
Հունվարի 14-ի դրությամբ՝ մոտ 842 400 մարդ, որը կազմում է երկրի բնակչության մեկ տոկոսը, պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Գերմանիայում այսօր արձանագրվել էր կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշը համավարակի ողջ ընթացքում՝ 1244 դեպք: Ընդհանուր առմամբ՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է մոտ 2 մլն մարդ, մահացել՝ մոտ 44 հազարը:
Կարծիքներ