Սայաթ-Նովա պողոտայում ապօրինի հատել են 3 հսկայական բարդի. օրինազանցները բերման են ենթարկվել
Երեկ Սայաթ-Նովա պողոտայում երկու անձ ապօրինի հատել է 3 հսկայական բարդի՝ մեծ վնաս հասցնելով Երևանի կանաչ ֆոնդին։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
Նշվում է, որ ՀՈԱԿ-ն անմիջապես արձագանքել է, դիմել է ոստիկանություն։ Օրինազանցները բերման են ենթարկվել։ Ընթանում է նախաքննություն։
«ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը հետամուտ է լինելու, որպեսզի Երևանի կանաչ ֆոնդին վնաս հասցրած օրինախախտները կրեն պատասխանատվություն, փոխհատուցեն հասցրած վնասը»,- վստահեցնում են հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունը ևս մեկ անգամ զգուշացնում է՝ կանաչ ֆոնդի հետ յուրաքանչյուր աշխատանք պետք է կատարվի ԿՇՄՊ ՀՈԱԿ-ի թույլտվությամբ և դենդրոլոգի ներկայությամբ։
Կարծիքներ