Նիդեռլանդներում Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է ելույթ ունենալ խորհրդարանում՝ ՀՀ դեսպանի մասնակցության պատճառով
Նիդեռլանդների և Ադրբեջանի միջև հերթական սկանդալն է հասունանում: Հաագայում Ադրբեջանի դեսպան Ֆիքրեթ Ախունդովը վերջին պահին չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը խորհրդարանական արտաքին գործերի հանձնաժողովի նիստին՝ տեղեկանալով, որ հանդիպմանը հրավիրված է նաև ՀՀ դեսպանը, հայտնում է infoteka24-ը:
Որպես փոխզիջում՝ արտաքին գործերի հանձնաժողովը դեսպաններին առաջարկել է առանձին ելույթ ունենալ և միաժամանակ ներկա չլինել հանձնաժողովի նիստին: Ըստ հանձնաժողովի նախագահ Ջոել Ֆոնդեվինդի՝ Ադրբեջանի դեսպանը հրաժարվել է նաև այդ տարբերակից և, ընդհանրապես, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ ադրբեջանական կողմի հանդիպումից:
Նիդեռլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, սակայն, ելույթ է ունեցել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում:
Կարծիքներ