Պորոշենկոն հարցաքննության է կանչվել որպես կասկածյալ
Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն Հետախուզության պետական բյուրոյից որպես կասկածյալ հրավիրվել է հարցաքննության: Այս մասին հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից՝ գրում է gazeta.ru-ն:
Հարցաքննությունը պետք է տեղի ունենա հունիսի 30-ին՝ տեղական ժամանակով 10.00-ին:
«Քրեական դատավարության ընթացքում միաժամանակյա հարցաքննության և դատավարական այլ գործողությունների անցկացում <…> Ներկայանալը պարտադիր է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ