Ահազանգ է ստացվել, որ ֆիզկուլտ ինստիտուտի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի շենքի նկուղում զինամթերք է հայտնաբերվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:
Փրկարարները և «Հայկական ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ»-ի անվտանգության աշխատակիցները համատեղ ուժերով տարհանել են 14 քաղաքացու։
Կարծիքներ