Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը խնդրում է չտարածել ապատեղեկատվություն

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը խնդրում է չտարածել ապատեղեկատվություն

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը խնդրում է չտարածել ապատեղեկատվություն:

«Հորդորում ենք իրադարձությունների զարգացմանը հետևել մեր պաշտոնական էջում»,-ասված է գրասնյակի ֆեյսբուքյան հրապարակման մեջ:

Նշենք, որ այս գրառմանը կցված է նաև փաստաբան Տիգրան Սարգսյանի «Ֆեյսբուք»-ի էջի հրապարակումներից մեկը, որով փաստաբանը տեղեկացրել էր, որ Հաագայի դատարանը մերժել է Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի՝ բացահայտելավ հայտում եղած սուտն ու կեղծիքը։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանում հունվարի 30-31-ին տեղի ունեցան Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերով ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջների վերաբերյալ լսումները: Արդարադատության միջազգային դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշումը կայացնելուց հետո Դատարանն այն ընթերցելու է բաց և առցանց հեռարձակվող նիստի ընթացքում։ Որոշումն ընթերցելու օրվա մասին Դատարանը կծանուցի կողմերին։ Համաձայն Դատարանի, որոշումը պետք է ընդունվի հնարավորինս արագ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում