Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային արդար և կայուն խաղաղության հասնելու գործում. Թրյուդո

Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային և ուկրաինացիներին արդար և կայուն խաղաղության հասնելու գործում` X-ի միկրոբլոգում գրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Ռուսաստանն անօրինական և չարդարացված կերպով ներխուժել է Ուկրաինա։ Արդեն երեք տարի է, ինչ ուկրաինացիները քաջաբար և տոկուն պայքարում են։ Ժողովրդավարության, ազատության և ինքնիշխանության համար նրանց պայքարը կարևոր է բոլորիս համար»,- նշել է Թրյուդոն:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պահպանողական պատգամավոր Ջեյմս Քլևերլին էլ նշել է, որ նույնիսկ եթե Մեծ Բրիտանիան աշխարհում միակ երկիրը լինի, որն աջակցի Ուկրաինային, ապա այդ աջակցությունը պետք է շարունակվի։
«Նրանք մեր պաշտպանության առաջնագծում են։ Նրանց որդիներն ու դուստրերը կռվում և մահանում են մեր ազատության համար։ Մենք պետք է շնորհակալ լինենք նրանց»,- X-ի իր միկրոբլոգում գրել է պատգամավորը:
Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո վերջինիս աջակցություն են հայտնել մի շարք եվրոպացի ղեկավարներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
Կարծիքներ