Ֆրանսիական Լա Ռեյունիոն կղզում հզոր ցիկլոնի հետևանքով 4 մարդ է զոհվել

Ֆրանսիական Լա Ռեյունիոն կղզում հզոր ցիկլոնի հետևանքով 4 մարդ է զոհվել

«Գարանս» ցիկլոնի հետևանքով ֆրանսիական Լա Ռեյունիոն կղզում առնվազն 4 մարդ է զոհվել:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Քամու արագությունը հասել է մինչև 155 կմ/ժամի:

Տեղի բնակչությանը հորդորել են զգույշ լինել և սահմանափակել ուղևորությունները:

953 մարդ պատսպարվել է կենտրոններում, 160 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության, իսկ 310 հազարը՝ առանց ջրի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում