Ռեստորանների Հայկական Միությունը հայտարարություն է տարածել
Ռեստորանների Հայկական Միության հայտարարությունը
Արդեն իսկ երկար ժամանակ իրեն հանրային սննդի ոլորտի փորձագետ հռչակած Աշոտ Բարսեղյանը՝ անցնելով գործընկերային ու մարդկային պատշաճության բոլոր թույլատրելի սահմանները, հանդես է գալիս հանրային սննդի ոլորտի անունից, փորձում է վարկաբեկել մեր կազմակերպությունը, ներկայացնել ոլորտի վերաբերյալ կեղծ տվյալներ, սոցցանցերում և ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում ներկայանում է որպես Ռեստորանների Միության Համանախագահ/Նախագահ կամ չի հերքում իրեն ապօրինի վերագրվող այդ ներկայացումը։
Ձախողելով ոլորտի խնդիրները քաղաքականացնելու իր օրակարգը, Աշոտ Բարսեղյանն անցել է անձնական վիրավորանքների մակարդակի, ինչն էլ հարկադրեց Միությանը առաջին և վերջին անգամ անդրադառնալ այս երևույթին։
2019թ․ Միության նախաձեռնությամբ Աշոտ Բարսեղյանը հեռացել է Միությունից, քանի որ չի եղել ոլորտի ներկայացուցիչ և ակնհայտ կերպով պաշտպանել է ծխախոտային արդյունաբերության շահերը՝ փորձելով մանիպուլացնել մեր բազմաթիվ գործընկերների։
Օգտվելով ոլորտի ծանր վիճակից, այս անգամ էլ Աշոտ Բարսեղյանը հայտնվել է հանդիսությունների սրահների սեփականատերերի շարքերում՝ փորձելով գեներացնել հանրային բողոքի ալիք՝ անիրական խոստումներ տալով մեր գործընկերներին։
Ռեստորաններր Հայկական Միությունը կարևորելով կորոնավիրուսի հետևանքով հանրային սննդի ոլորտում առկա ճգնաժամը, 2020 մարտ ամսից իր ներուժը կենտրոնացրել է մեր ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ՝ միաժամանակ առաջնահերթ համարելով հանրային առողջության շահը։
Մեր բոլոր քայլերը ուղղված են եղել և կլինեն ճգնաժամային վիճակից դուրս գալուն և հանրային սննդի ոլորտի հետագա զարգացմանը։
Համարում ենք, որ դրա ամենաարդյունավետ եղանակը պետություն-մասնավոր հատված փոխշահավետ համագործակցությունն է։
Ոլորտին 9-ամսյա աջակցություն ցույց տալու Կառավարության այսօրվա որոշումը դրա ամենալավ ապացույցն է։
Ռեստորանների Հայկական Միություն ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ