Լիտվայում նախագահական ընտրություններ են

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Լիտվայում նախագահական ընտրություններ են: Տեղական ժամանակով ժամը 07:00-ին Լիտվայի անկախությունից ի վեր ութերորդ նախագահական ընտրությունների համար բացվել են շուրջ 1900 ընտրատեղամասեր:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախագահական ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե է անցկացվում երկքաղաքացիության ներդրման հարցով։

Երկրի 2,889 միլիոն բնակիչներից և Բալթյան հանրապետության քաղաքացիներից արտերկրում ընտրելու իրավունք ունի 2385 մարդ։ Նրանց թիվը, 2019 թվականի վերջին նախագահական ընտրությունների համեմատ, ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի պատճառով նվազել է 99,7 հազարով կամ 4 տոկոսով։

Լիտվայի նախագահն ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով։ Թեկնածուների համար կա 40 տարեկանից բարձր տարիքային սահմանափակում, ինչպես նաև ծագմամբ Լիտվայի քաղաքացի լինելու և երկրում առնվազն վերջին երեք տարում բնակվելու պահանջ:

Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է ութ թեկնածու։ Նրանցից չորսն առաջադրվել են քաղաքական կուսակցությունների կողմից, չորսը՝ ինքնաառաջադրվել։ Ըստ փորձագետների և ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ֆավորիտներն են գործող նախագահ 59-ամյա Գիտանաս Նաուսեդան, որը հավակնում է երկրորդ ժամկետի, վարչապետը՝ 49-ամյա Ինգրիդա Սիմոնիտեն և անկախ թեկնածու, 48-ամյա իրավաբան  Իգնաս Վեգելեն:

Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների ավելի քան 50%-ը։ Եթե այսօր՝ մայիսի 12-ին հավակնորդներից ոչ մեկին դա չհաջողվի, երկու շաբաթ անց կկայանա երկրորդ փուլ՝ առաջին փուլի երկու առաջատարների մասնակցությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում