Մոդելներ Լյուսի եւ Մարիամ Հայրապետյանները մկրտվել են Դադիվանքում, միթե սա հրաշք չէ. լուսանկարներ
Արդեն երկրորդ օրն է քունս կորցրել եմ (էն մուլտֆիլմի պապիկի պես)...անարդարության, անորոշ ապագայի ու ֆբ քոմենթների պատճառով չի լինում կտրվել արդեն նյարդայնացնող այֆոնից: Լույսը բացվեց, ես գլխացավի դեղ եմ խմում՝ ստիպելով ինձ գոնե մի քանի ժամ քնել, ու սենյակս թափանցող արևի շողերի հետ մեկտեղ նկատում եմ այս նկարները: Մոդելներ Լյուսի եւ Մարիամ Հայրապետյանները մկրտվել են Դադիվանքում,միթե սա հրաշք չէ (հիշեցի այն պսակադրությունը, որ տեղի ունեցավ 20 օր առաջ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում): Անհագ թերթում եմ նկարները, համ նախանձում քույրերին, համ հպարտանում, համ երանի տալիս: Հուսամ, այս սուրբ վայրում դեռ էլի հայեր կմկրտվեն....գուցե:
Կամո Թովմասյանի էջից
Կարծիքներ