Գլխավոր դատախազի տեղակալը հանդիպել է «Եվրասիա» միջազգային համալսարանի դպրոցների սաներին

Գլխավոր դատախազի տեղակալը հանդիպել է «Եվրասիա» միջազգային համալսարանի դպրոցների  սաներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում մարտի 22-ին հանդիպել է «Եվրասիա» միջազգային համալսարանի «Պատանի իրավաբանի դպրոց»-ի և «Եվրասիա» վարժարանի «Պատանի դիվանագետի դպրոց»-ի սաներին, պատասխանել նրանց հարցերին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, դպրոցների սաների հետ զրույցում անդրադարձ է կատարվել Դատախազության գործունեությանը, իրավապահ կառույցի լիազորություններին ու գործառույթներին:

Ըստ աղբյուրի՝ գլխավոր դատախազի տեղակալ Մանասյանը աշակերտներին ներկայացրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, Դատախազության բարեփոխումների օրակարգը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև Դատախազության «Օրինականություն» ամսագիրը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին, դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակներին ու հմտություններին:

Նշվում է, որ գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում