Գենտը 5 անպատասխան գնդակ ուղարկեց Պոգոնի դարպասը․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում բելգիական «Գենտը» սեփական հարկի տակ ընդունել էր լեհական «Պոգոնին»։ Գրում է Armsport.am-ը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 5-0 հաշվով։ Իր ակտիվում հեթ-տրիկ գրանցեց նիգերիացի 21-ամյա հարձակվող Օրբանը, դուբլի հեղինակ դարձավ Կույպերսը։
Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը` փոխարինվելով 68-րդ րոպեին։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 17-ին։
Կարծիքներ