Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:

Երեսուն դիտակետում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում.: Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Լաչինի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղով։

Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2550.2 հեկտար տարածք, 689.5 կմ ճանապարհ, 1940 շենք չպայթած ականներից և արկերից, 26.794 պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում