Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հետաքննել Գազայի հարավում գտնվող Ռաֆահում ՄԱԿ անվտանգության դեպարտամենտի մեքենայի վրա հարձակման դեպքը, որի հետևանքով սպանվել է գերատեսչության մեկ աշխատակից, իսկ մյուսը՝ վիրավորվել:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը։
Նա ընդգծել է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարը դատապարտում է ՄԱԿ-ի անձնակազմի վրա ցանկացած հարձակում և պահանջում է լիարժեք հետաքննություն:
Հակը հավելել է, որ անցյալ տարվա հոկտեմբերից պաղեստինա-իսրայելական հակամարտության սրվելուց ի վեր Գազայում սպանվել է ՄԱԿ-ի ավելի քան 190 աշխատակից։
Կարծիքներ