Ստեփանակերտի Ա. Առաքելյան հասցեում շարունակվում է բազմաբնակարան շենքի վերակառուցումը

Ստեփանակերտի Ա. Առաքելյան հասցեում շարունակվում է բազմաբնակարան շենքի վերակառուցումը

Ստեփանակերտի Ա. Առաքելյան հասցեում՝ նախկին 6-րդ դպրոցի տարածքում իրականացվող բազմաբնակարան շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Արցախի քաղաքաշինության կոմիտեն: 

 

Հետպատերազմյան շրջանում՝ ելնելով բնակարանաշինության առաջնահերթ խնդիրներից, այս տարվա մայիսից մեկնարկել է շենքի վերակառուցման աշխատանքները, որը շահագործման կհանձնվի որպես բազմաբնակարան շենք՝ նախատեսված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար։

 

Շինությունը բաղկացած է երկհարկանի երկու մասնաշենքից: Ըստ նախատեսվածի՝ վերակառուցվող շենքը բաղկացած կլինի 2 մասնաշենքից` 30 բնակարաններով, որոնցից 22-ը կլինի 2 սենյականոց, իսկ 8-ը` 3 սենյականոց։

 

Մասնաշենքերը կունենան 2 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկ։ Այս պահին ընթանում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքները։ Բազմաբնակարան շենքի վերակառուցման շինարարական աշխատանքները ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից։ Կապալառուն «Շին-Վեր Պլյուս» ՍՊԸ-ն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում