Հուլիսի 6-8-ը ԱԻՆ-ում 14 ահազանգ է ստացվել` քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Հուլիսի 6-8-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արմավիրի մարզի Մեծամոր, Շիրակի մարզի Գյումրի, Մարալիկ և Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ