Պուտինի կալանավորման մասին Հաագայի դատարանի որոշումը ՌԴ-ի համար ոչ մի նշանակություն չունի․ ՌԴ ԱԳՆ

Պուտինի կալանավորման մասին Հաագայի դատարանի որոշումը ՌԴ-ի համար ոչ մի նշանակություն չունի․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի համար Միջազգային քրեական դատարանի որոշումներն իրավաբանորեն առոչինչ են։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միացած չէ: Այդ իսկ պատճառով Ռուսաստանը ոչ մի պարտավորություն չի կրում կազմակերպության նկատմամբ։ Զախարովան նաեւ ընդգծել է, որ Մոսկվան չի համագործակցում Միջազգային քրեական դատարանի հետ։

Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային սանկցիա է տվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում