Փրկարար ծառայությունը հայտնել է Հրազդան-Բջնի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի մանրամասները. կա 3 զոհ

Փրկարար ծառայությունը հայտնել է Հրազդան-Բջնի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի մանրամասները. կա 3 զոհ

Ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ավտոմեքենան Հրազդան-Բջնի ավտոճանապարհին դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և հայտնվել ձորում։

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել ողբերգական դեպքից,որի հետևանքով  3 մարդ  մահացել է:

Հաղորդագրության համաձայն՝ մարտի 18-ին՝ ժամը 20:42-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Հրազդան-Բջնի ավտոճանապարհին՝ Սոլակ գյուղի մոտակայքում, «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Գ․, ծնված 1984 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 500 մ):

Ուղևորներ Ա․ (ծնված 1978 թ․) և Շ․ (ծնված 1982 թ․) Գ․-երը տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ձորից դուրս բերել Ա․ և Շ․ Գ․-երի դիերը, ուղևոր Գ․ Գ․-ին, վարորդին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ Գ. Գ․-ն մահացել է, իսկ Ս. Գ․-ն տեղափոխվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում