Դեռևս սեպտեմբերի 27-ին իրավապահները դաշնակցական Գերասիմ Վարդանյանի մեքենայում թմրամիջոց են հայտնաբերել
Դեռևս երեկ հայտնեցինք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում ծեծկռտուք հրահրած դաշնակցական երիտասարդների շարքերում է նաև Գերասիմ Վարդանյանը։ Ինչպես հայտնել էինք, ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանն անցնում է ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի, ինչպես նաև Ազատություն ռադիոկայանի վրա հարձակման գործերով։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Սակայն սա դեռ ամենը չէ։
Մեր հավաստի աղբյուրներից հայտնի դարձավ, որ դանակահարություն կատարելու կասկածանքով 2021 թվականի սեպտեմբերի 27-ին բերման ենթարկված Գերասիմ Վարդանյանի ավտոմեքենայից իրավապահները հայտնաբերվել են ,«Մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Գերասիմ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը` չհեռանալու մասին և նա հարցաքննվել է որպես մեղադրյալ:
Կարծիքներ