Ֆինանսների նախարարությունում քննարկվել են «կանաչ գնումների» իրականացմանն ուղղված հարցեր

Ֆինանսների նախարարությունում քննարկվել են «կանաչ գնումների» իրականացմանն ուղղված հարցեր

Գնումների համակարգը շարունակական բարելավելու ՀՀ վարչապետի հանձնարարականի շրջանակում ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի և նախարարության Գնումների քաղաքականության վարչության նախաձեռնությամբ Ֆինանսների նախարարությունում շահագրգիռ պետական մարմինների, «Ստանդարտացման և չափագրության ազգային մարմին» ՓԲԸ-ի և «Հանրային Քաղաքականության Հետազոտությունների Ազգային Կենտրոն» ՀԿ-ի երկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում:

 

Հանդիպմանը քննարկվել են «կանաչ գնումների» իրականացման, ինչպես նաև գործող ստանդարտներով պայմանավորված անորակ ապրանքների մատակարարման հետ կապված խնդիրները, ինչպես նաև ստանդարտները վերանայելու գործընթաց նախաձեռնելու հետ կապված հարցերը:

 

Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքները շարունակելու և համակարգելու շուրջ. պետական մարմինները նշված գործընթացի կազմակերպման համար պատասխանատու գերատեսչությանը կներկայացնեն առաջարկներ՝ դրանք վերջինիս կողմից քննարկելու և 2022թ. պետական ծրագրի նախագծում ներառելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում