Տուժել է 100-ից ավելի քաղաքացի ու ոստիկան. ԱՆ-ն թարմացված տվյալներ է հրապարակել
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«85 հոգի անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։
Դաստակի վնասվածք ստացած պացիենտի առողջական վիճակը վիրահատությունից հետո գնահատվում է բավարար։
Մյուս 16 անձինք ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։ Ունեն թեթև և միջին ծանրության վնասվածքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ