Այս որոշումը իսկական վախկոտություն էր և չէր համապատասխանում արդարադատության ամենահիմնական չափանիշներին. Բորիս Ջոնսոնը՝ Նավալնու ազատազրկման մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Մոսկվային կոչ է արել անհապաղ ազատ արձակել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտնում է Business Standard-ը:
Նշվում է՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում այս առնչությամբ գրառում է կատարել ու հորդորել ՌԴ իշխանություններին անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին:
«Թունավորումից հետո Ալեքսեյ Նավալնիի՝ Ռուսաստան վերադառնալու որոշումն իրապես համարձակ և անձնուրաց արարք էր: Այսօրվա որոշումն, ընդհակառակը, իսկական վախկոտություն էր և չէր համապատասխանում արդարադատության ամենահիմնական չափանիշներին: Ալեքսեյ Նավալնին պետք է անհապաղ ազատ արձակվի»,- գրել է Ջոնսոնը:
Կարծիքներ