ՀԱՊԿ-ը հետաձգում է Հայաստանում նախատեսված զորավարժությունները
ՀԱՊԿ-ը հետաձգում է հոկտեմբերի վերջին Հայաստանում նախատեսված զորավարժությունները, «Ինտերֆաքս»-ին հայտնել է կազմակերպության խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
Կազմակերպությունը անցած ամիս հայտարարել էր, թե նախատեսում է աշնանը Հայաստանում միանգամից երկու զորավարժություն անցկացնել՝ «Արագ արձագանքման հավաքական ուժերի» և հետախուզական ստորաբաժանումների:
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, վարժանքների ընթացքում կազմակերպության անդամ պետությունների Արագ արձագանքման ուժերը նախատեսում էին մշակել և նախապատրաստել Կովկասյան տարածաշրջանում սահմանամերձ ռազմական հակամարտության տեղայնացման համատեղ գործողություններ։
«Այժմ կազմակերպության անդամ պետությունների հետ քննարկվում են այդ վարժանքների անցկացման ժամկետներն ու վայրը», - ասել է Զայնետդինովը։
Կարծիքներ