Բավարիան ուզում է ձեռք բերել դե Լիխտին

Բավարիան ուզում է ձեռք բերել դե Լիխտին

Պաշտպան Մատիաս դե Լիխտը կարող է հեռանալ «Յուվենտուսից»։ Ֆուտբոլիստին ուզում է ձեռք բերել Մյունխենի «Բավարիան»։ Armsport.am-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է Todo Fichajes-ը։

Նշվում է, որ գերմանացիները պաշտպանական գծում ևս մեկ խաղացողի կարիք ունեն, իսկ հոլանդացին, ակումբի ղեկավարների կարծիքով, հիանալի համապատասխանում է թիմին։ «Բավարիան» պատրաստ է 90 մլն եվրո վճարել դե Լիխտի համար։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը թուրինցիների հետ ավարտվում է 2024-ին։ Նոր պայմանագիր նա կստորագրի միայն աշխատավարձի բարձրացման դեպքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում