Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում. Վարազդատ Հարոյան
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Վարազդատ Հարոյանը Թուրքիայի հավաքականին ուժեղ ընտրանի է համարում:
«Հոգեբանորեն պատրաստ ենք, թեպետ մի քանի փոքր վնասվածքներ կան: Թուրքիան լավ թիմ ունի, որակապես էլ լավ ֆուտբոլիստներ կան: Ուսումնասիրել ենք նրանց ուժեղ և թույլ կողմերը: Փորձելու ենք փակել նրանց ուժեղ կողմերը: Բոլորս էլ գիտենք, թե մեզ ինչ հանդիպում է սպասվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի ավագը:
Հարոյանը շեշտեց, որ օգնության ձեռք կլինի այն, որ բոլոր տոմսերը վաճառված լինեն և երկրպագուների ներկայությունը օգնության ձեռք կլինի: Անդրադառնալով Հայաստանի ազգային թիմի նոր մարզչին` Հարոյանն ընդգծեց, որ արդեն մեկ շաբաթ է, ինչ աշխատում են նոր մասնագետի հետ և ծանոթ են նրա մտածելակերպին:
«Մենք այս խմբում ֆավորիտ չենք, բայց ամեն խաղում կխաղանք ինչպես եզրափակչում: Մրցաշրջանը նոր է սկսվում, և առաջին հանդիպումն անցկացնում ենք տանը: Փորձելու ենք ամեն թիմից առավելագույնը քաղել»,-ասաց նա:
Հարոյանի կարծիքով՝ Մխիթարյանի բացակայությունը բացասական կանդրադառնա հավաքականի վրա, բայց թիմը պարտավոր է հարգել կիսապաշտպանի որոշումը:
Կարծիքներ