Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայում կմասնակցեն թռիչքային վարժանքների

Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայում կմասնակցեն թռիչքային վարժանքների

Ադրբեջանցի ռազմական օդաչուները Թուրքիայի հետ ամենամյա ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ մասնակցելու են Թուրքիայում անցկացվող Sokol TurAz-2021 մարտավարական-թռիչքային վարժանքներին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Մարտավարական-թռիչքային վարժանքներին Ադրբեջանը կներկայանա չորս ռազմական ինքնաթիռով` երկու ՄիԳ -29 կործանիչով և երկու Սու -25 գրոհիչ ինքնաթիռով: Ադրբեջանական ինքնաթիռները  Թուրքիա են մեկնել սեպտեմբերի 1-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում