Մոտ 1,5 մլն դոլար. Մայքլ Ջորդանի մարզակոշիկները Sotheby's-ի աճուրդում ռեկորդ են սահմանել

Մոտ 1,5 մլն դոլար. Մայքլ Ջորդանի մարզակոշիկները Sotheby's-ի աճուրդում ռեկորդ են սահմանել

Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի կոշիկները Sotheby's-ի աճուրդում վաճառվել են 1,47 մլն դոլարով, գրում է The Guardian-ը:

Ջորդանն այս կարմիր և սպիտակ Nike Air Ships-ով խաղացել է «Չիկագո Բուլզ»-ի կազմում՝ 1984 թվականին: Այդ ժամանակ բասկետբոլիստը դեռ NBA-ի գերաստղ չէր:

Սա ամենաբարձր գինն է, որը երբևէ վճարվել է սպորտային կոշիկի համար ցանկացած մարզաձևում:

Ջորդանի ինքնագրով կոշիկները գնել է հայտնի հավաքորդ Նիք Ֆիորելլան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում