«Հայաստան» հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ստեղծված հանձնաժողովը ինչ է արձանագրել մինչ օրս

«Հայաստան» հիմնադրամի ծախսերի վերաբերյալ ստեղծված հանձնաժողովը ինչ է արձանագրել մինչ օրս

Քոչարյանը Ղազինյան Արթուր անունով պատգամավոր ունի։ Սա այսօր ֆեյսբուքյան հրապարակում է արել, որ իբր թե Համահայկական հիմնադրամից թալանվել է 100 մլն դոլար։

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը:

Պատգամավորի ամբողջական գրառումը՝ ստորև.

«Մի կողմ թողնենք այն, որ ամեն ինչ պղծելու քաղաքականության շրջանակներում շարունակվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի անվանարկման գործընթացը, որի տուժողը, բնականաբար, կլինի միայն և միայն Հայաստանի ու Արցախի քաղաքացին։

Պարզապես Ղազինյանին ու իրենց «աջարակիցներին» հիշեցնեմ, որ խորհրդարանում ստեղծվել է այդ հարցով քննիչ հանձնաժողով, որի նախագահը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։ Սակայն հանձնաժողովը 6 ամիս աշխատելուց հետո «թալանի» ոչ մի փաստ չի արձանագրել, իսկ ժամկետը երկարացնելու համար արդեն ավելի քան մեկ ամիս է՝ սպասում ենք հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին ու անդամ Հայկ Մամիջանյանին, որպեսզի վերջիններս լիագումար նիստում առաջարկեն ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը, որին մենք համաձայն ենք։

Հ.Գ. Օրենքը հնարավորություն չի տալիս, հակառակ դեպքում 6 էլ, տո 16 ամիս էլ կտայինք իրենց՝ սրտի ուզած չափով քննելու համար այդ հարցը»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում