Մեկնարկում է մանկապատանեկան նոր նախագիծ՝ «Կրթադիտակ»

Մեկնարկում է մանկապատանեկան նոր նախագիծ՝ «Կրթադիտակ»

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը ներկայացնում է իր նոր նախագիծը՝ «Կրթադիտակ» մանկապատանեկան կայքը՝ www.krtaditak.am, որտեղ զետեղված են մանկական և գեղարվեստական գրքերի մեծ տեսականի, ինչպես նաև ինտերակտիվ հավելվածներով /մուլտֆիլներ, երաժշտություն/ գրքեր, որոնք հնարավորություն են տալիս երեխային ավելի պատկերավոր և մատչելի տարբերակով ընկալել և հիշել կարդացածը։

Կայքում առկա են նաև ինտերակտիվ, ուսուցողական, ժամանցային և հետաքրքրաշարժ տարատեսակ խաղեր։

«Կրթադիտակն» իրականացնելու է նաև մրցույթներ ստեղծագործող երեխաներ համար։

Մինչև դեկտեմբերի 31-ը կայքի բոլոր հնարավորություններից կարելի է օգտվել անվճար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում