Հայաստանի մարզիկները Ֆուդոկան կարատեի աշխարհի գավաթի 2-րդ առաջնությունից վերադարձել են մեդալներով
Ռուսաստանի Դաշնության Իվանովո քաղաքում մարտի 8-11-ը տեղի ունեցած Ֆուդոկան կարատեի աշխարհի գավաթի 2-րդ առաջնությանը մասնակցել են 15 պետություն և 1500 մարզիկ, այդ թվում` նաև Հայաստանը իր 7 մարզիկներով: Հայաստանից մեկնած բոլոր մարզիկները վերադարձել են մեդալներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գոռ Ամատունին 6-7 տարիքային խմբում նվաճել է բրոնզե մեդալ, Միլենա Գաբրիելյանը 8-9 տարիքային խմբում`2 ոսկի և 1 բրոնզ, Նարեկ Սուքիասյանը` 10-11 տարիքային խմբում`2 բրոնզ, Լևոն Պալյանը 10-11 տարիքային խմբում` բրոնզ, Սարգիս Ներսիսյանը 12-13 տարիքային խմբում` 2 բրոնզ, Հովհաննես Չոբանյանը 12-13 տարիքային խմբում` 1 ոսկի և 2 բրոնզ, Արթուր Պետրոսյանը 14-15 տարիքային խմբում` արծաթե մեդալ:
Կարծիքներ