Թոմ Հարդին նկարահանումների ժամանակ վնասվածք է ստացել
Դերասան Թոմ Հարդին «Վենոմ» ֆիլմի նկարահանումների ժամանակ վնասվածք է ստացել, որը պահանջել է ծնկի երկու վիրահատություն կատարել: Վիրահատությունից ութ շաբաթ անց նա արդեն նկարահանվել է նախագծի սիքվելում, ասել է նա Esquire-ին տված հարցազրույցում:
Դժբախտ պատահարի մանրամասները դերասանը չի բացահայտում, սակայն, ըստ ամենայնի, վնասվածքը լուրջ է եղել։ Չնայած, որ նրա մարմինը պահանջում էր երկարատեւ վերականգնում, նա գնացել է աշխատելու՝ վտանգելով առողջությունը: Ամեն ինչ անցել է, եւ հիմա Հարդին տեղի ունեցածին դրական է վերաբերվում. համենայնդեպս, նա հոգ է տարել լավ մարզավիճակում մնալու մասին։
Ռուսական վարձույթում «Վենոմ 2» մարտաֆիլմի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 16-ին: Սիքվելի սյուժեն պատմում է այն մասին, թե ինչպես է լրագրող Էդի Բրոկը (Հարդի) փորձում ընդհանուր լեզու գտնել սիմբիոտ Վենի հետ, որի հետ նրանք արդեն փորձել են «ընկերանալ» առաջին մասում: Նրա օգնությամբ նա պետք է հաղթի սերիական մոլագար Վանդուս Քեսիդիին (Վուդի Հարելսոն)։
Կարծիքներ