Իրաքը գաղտնի փաստաթղթեր է փոխանցել Իրանին`կապված Սոլեյմանիի սպանության հետ
Իրաքի իշխանությունները իրանական կողմին են փոխանցել գաղտնի փաստաթղթեր՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության հետ, հայտնում է IRNA-ն։
Նշվում է, որ Իրանի և Իրաքի համատեղ կոմիտեի նիստը տեղի կունենա Բաղդադում՝ քննարկելու իրանցի ավագ զինվորական գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության գործը։
Հիշեցնենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարին Բաղդադի վրա ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սոլեյմանին պաշտոնական այցով գտնվում էր Իրաքի մայրաքաղաքում։
Կարծիքներ