ՌԴ-ն ու ՀՀ-ն համաձայնության են եկել տեղեկատվական անվտանգության ոլորտում աշխատանքի մասին համաձայնագրի նախագծի շուրջ. ՌԴ ԱԽ

ՌԴ-ն ու ՀՀ-ն համաձայնության են եկել տեղեկատվական անվտանգության ոլորտում աշխատանքի մասին համաձայնագրի նախագծի շուրջ. ՌԴ ԱԽ

Ռուսաստանն ու Հայաստանը փորձագիտական մակարդակով համաձայնեցրել են տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը, հինգշաբթի հաղորդել է ՌԴ Անվտանգության խորհրդի (ԱԽ) մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Երևանում տեղի են ունեցել ռուս-հայկական միջգերատեսչական խորհրդակցություններ տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ։ Փորձագիտական մակարդակով խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ միջկառավարական համաձայնագրի նախագիծը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնել են ռդ Անվտանգության խորհրդում, տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարթակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով նման անվտանգության ապահովման ոլորտում ռուս-հայկական համագործակցության հարցերի ողջ շրջանակի շուրջ։

Ռուսական պատվիրակության կազմում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օլեգ Խրամովի գլխավորությամբ, ընդգրկված են եղել ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի, Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Թվային զարգացման նախարարության, Արդարադատության նախարարության, ԱԴԾ-ի, Գլխավոր դատախազության  ներկայացուցիչներ: Հայաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել Անվտանգության խորհրդի, Արտաքին գործերի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Արդարադատության նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Գլխավոր դատախազության և «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ ՓԲԸ-ի ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում