Ֆրանսիայում ուսուցչի սպանության գործով 7 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայում պատմության ուսուցիչ Սամուել Պատիի անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած սպանության գործի հետաքննության շրջանակներում 7 մարդ է ձերբակալվել, հաղորդում Է BFMTV հեռուստաալիքը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ձերբակալվածները մասնակցել են քննարկումների նույն խմբերին, որոնցում եղել է մանկավարժին սպանած Աբդուլահ Անզորովը:
Ավելի վաղ հաղորդվել էր այդ գործով բազմաթիվ ձերբակալվածների մասին։ Մասնավորապես, դեկտեմբերի սկզբին ԶԼՄ-ները հայտնել են երիտասարդների ձերբակալության մասին, որոնք կասկածվում են Անզորովի հետ շփվելու մեջ։
Փարիզի մոտակայքում հոկտեմբերի 16-ին հարձակում է տեղի ունեցել պատմության ֆրանսիացի ուսուցիչ Սամուել Պատիի վրա, որը դասերի ժամանակ ցուցադրել Է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակվողը նրան գլխատել է Կոնֆլան Սենտ Օնորին համայնքի դպրոցի մոտ, իսկ հետո գնդակահարվել է ոստիկանության կողմից: Դատախազության տվյալներով՝ մարդասպանը ծնվել է Մոսկվայում 2002 թվականին, չեչենական ծագում է ունեցել, Ֆրանսիայում փախստականի կարգավիճակ է ստացել:
Կարծիքներ