Զորամաս ապօրինի մուտք գործելու, խուլիգանություն կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական վարույթ
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդում, համաձայն որի՝ 2022թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչն ապօրինի մուտք է գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, այնուհետև հսկիչ անցագրային կետի մոտակայքում հայհոյանքներ է հնչեցրել՝ ուղղված հիշյալ զորամասի անձնակազմին ու բանակին:
ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Արարատի մարզի բնակիչը ձերբակալվել է:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զորամաս ապօրինի մուտք գործելու, խուլիգանություն կատարելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Կարծիքներ