Մթերային խանութից գողություն էր արել. Արտաշատի ոստիկանների բացահայտումը
Մարտի 13-ի գիշերը Արտաշատի մի խանութից գողություն էին արել: Մտել էին Իսակովի փողոցի մթերային խանութ և դրամարկղից գողացել փող, սրահից՝ տարբեր ապրանք: Սեփականատիրոջը պատճառվել էր մոտ 400 000 դրամի վնաս:
Ոստիկանությունից հայտնում են, որ Իսակովի փողոց մեկնած օպերատիվ խումբը փորձում էր պարզել՝ գողությունը երբ և ինչպես էր եղել. կարևոր էր յուրաքանչյուր հետք ու հանգամանք:
Խանութի հետնամասի կիսակառույց շինությունը դուռ չուներ. օգտվելով այդ հանգամանքից՝ մտել էին շինություն, որտեղից էլ հարմարեցված գործիքով բացել պատուհանը:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:
Հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Իսակովի փողոցի 37-ամյա մի բնակիչ: Մարտի 15-ին նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և ձերբակալվեց:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Կարծիքներ