Փաստաբանական համայնքը նպաստում է մեր երկրում արդարադատության հաստատմանը․ ՓՊ նախագահի ուղերձը
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ուղերձ է հղել փաստաբանության օրվա առթիվ։ Ուղերձում նշվում է․
«Հարգելի գործընկերներ,
Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական օրվա և փաստաբանության ձևավորման 104-րդ ամյակի առթիվ:
Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ՀՀ բոլոր փաստաբաններին՝ փաստաբանի դժվարին առաքելությունը հանձն առնելու և մեր համայնքի համբավն ու հեղինակությունը բարձր պահելու համար: Անխոս, յուրաքանչյուր փաստաբանի հաջողությունը համայնքի հաջողությունն է:
Հպարտորեն կարող եմ արձանագրել, որ փաստաբանական համայնքը հավատարիմ մնալով փաստաբանի վարքագծի կանոններին և փաստաբանական էթիկայի սկզբունքներին, բարձր հեղինակությամբ ու իրավական համակարգում շարունակաբար ամրապդնվող պրոֆեսիոնալ ազդեցությամբ նպաստում է մեր երկրում արդարադատության հաստատմանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս:
Շարունակե՛ք առաջնորդվել անկախությամբ, պարկեշտությամբ, բարեխղճությամբ և մասնագիտական պատվախնդրությամբ, թող բոլորիս գերնպատակը լինի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը»,-նշվում է հայտարարության մեջ։
Կարծիքներ