ԵԽԽՎ-ն որոշել է հրատապ ընթացակարգով քննարկել ԼՂ-ում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը
Այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Ըստ նրա՝ ԵԽԽՎ նախագահը սկսել է նստաշրջանը մեկ րոպե լռությամբ՝ նաև Լեռնային Ղարաբաղում զոհվածների հիշատակը ոգեկոչելով։
«Նա օգտագործեց Աստվածաշնչյան "Exodus" (ելք) բառը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանումը բնորոշելու համար»,- գրել է պատգամավորը:
Մեկ այլ գրառմամբ նա տեղեկացրել է, որ ԵԽԽՎ-ն որոշել է Հրատապ ընթացակարգով քննարկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ հարցը, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին:
Կարծիքներ