Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում

Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում

Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը շարունակում են մարտական գործողությունները Գազայի բոլոր հատվածներում, այդ թվում՝ Ռաֆահում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Դանիել Հագարին:

Նա հայտնել է, որ, մասնավորապես, հարավային հատվածում 162-րդ դիվիզիայի զորքերը շարունակում են արևելյան Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի թիրախների ոչնչացման գործողությունը։

Նրա խոսքով՝ սա նպատակաուղղված, հետախուզության կողմից ղեկավարվող գործողություն է այդ տարածքում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքների դեմ, որտեղից հրթիռակոծվել է բնակելի տարածք, ընդ որում՝ մանկական խաղահրապարակ:

«Մինչ այժմ մեզ հաջողվել է տասնյակ ահաբեկիչների ոչնչացնել արևելյան Ռաֆահում, գտնել ստորգետնյա կարեւոր երթուղի և առգրավել մեծ քանակությամբ զենք։ Այսօր առավոտյան մենք համակարգել ենք արևելյան Ռաֆահի մարտական գոտուն հարակից շրջաններից ժամանակավոր տարհանումը»,- Հագարի խոսքն է մեջբերել Իսրայելի ՊԲ մամուլի ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում