ՄԱԿ-ում հայտնել են Սուդանում հակամարտության հետևանքով 190 երեխայի զոհվելու մասին
Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև հակամարտությունը հանգեցրել է ավելի քան 190 երեխայի մահվան: Մոտ 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել տները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին մայիսի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Սուդանի հարցով Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ֆոլկեր Պերտեսը։
«Բժիշկների արհմիության տվյալների համաձայն՝ զոհվել է ավելի քան 860 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ ավելի քան 190 երեխա։ Երեք հազար 5 հարյուր խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Շատերն անհայտ կորած են։ Ավելի քան 1 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, ավելի քան 840 հազարն ապաստան է փնտրում երկրի ավելի ապահով հատվածներում, ևս 250 հազարը լքել են երկիրը»,- նշել է նա:
Կարծիքներ