Առողջապահության նախարարությունը և ֆրանսիական Վիեննը համագործակցության նոր ուղղություններ կծրագրեն
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ, շրջանի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը: Մեկ տարուց ավելի է Հայաստանը սերտ համագործակցում է ֆրանսիական այս շրջանի հետ, իրականացվում են մի շարք ծրագրեր, մասնավորապես` Սյունիքում:
Հայ-ֆրանսիական համագործակցության հիմքում առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի զարգացումն է, արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում առողջապահական ոլորտի պատրաստվածության բարձրացումը, մայրական և մանկական առողջության պահպանման աջակցությունը, ինչպես նաև` հիվանդանոցային օղակում նոր ծառայությունների ներդրման հնարավորությունները, ինչը բնակչին հնարավորություն կտա բուժօգնություն ստանալ տեղում:
Կողմերը պայմանավորվել են մանրամասն գույքագրել ոլորտում առկա առաջնահերթությունները համագործակցության նոր ուղղություններ ծրագրելու համար:
Կարծիքներ