Երևանում շուրջ 200 հզր քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգում կիրականացվի

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200.000 քառակուսի մետր ճանապարհածածկի փոսային նորոգուման աշխատանքներ։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ շարունակելով.
«Ծրագրի համար նախատեսված է ավելի քան 1 միլիարդ ՀՀ դրամ։
Աշխատանքները կմեկնարկեն եղանակային բարենպաստ պայմաններում՝ ապահովելով բարձր որակ։ Այն կիրականացվի բոլոր վարչական շրջաններում»։
Կարծիքներ