Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Ձորաղբյուրում Mitsubishi Outlander-ը վերածվել է մոխրակույտի

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ Ձորաղբյուրում Mitsubishi Outlander-ը վերածվել է մոխրակույտի

Այսօր` հունիսի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի ամառանոցների վերջնամասում խոտածածկ տարածք է այրվում և, կրակը տարածվելով, հրդեհ է բռնկվել այնտեղ կայանված ավտոմեքնայում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են կրակը, սակայն Գրիգոր Շահբազյանին պատկանող Mitsubishi outlander մակնիշի ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում